‘Արմավիրի զորամասերից մեկում զինվորը կրակել է իր վրա ‘

950

Փետրվարի 4-ին Արմավիրի մարզի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող Գ. Հ-ն զենքը մաքրելիս պատահաբար վնասել է իրեն` կրակելով ձախ ազդրին:  ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը yerkir.am-ին հայտնել է, որ փաստի առթիվ ՊՆ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում: Նա նաև տեղեկացրել է, որ զինծառայողն այժմ գտնվում է հոսպիտալում, նրա վիճակը նորմալ է:

«Ա1+»-ը իր հերթին նշում է, որ սա նմանատիպ միակ դեպքը չէ. փետրվարի 23-ին նմանատիպ դեպք է տեղի ունեցել նաև Կոտայքի մարզի N զորամասում: Զենք մաքրելու ժամանակ ժամկետային զինծառայող Հ.Գ.-ն անզգուշաբար կրակել է ինքն իրենց` հասցնելով թեթև վնասվածք: Նա նույնպես գտնվում է հոսպիտալում, վիճակը գնահատվում է նորմալ:

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (իրեն որեւէ վնասվածք պատճառելու (անդամախեղելու), հիվանդության սիմուլյացիայի, կեղծ փաստաթղթեր օգտագործելու կամ խաբեության այլ միջոցով կամ ապօրինի այլ եղանակով զինծառայողի կողմից զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց ժամանակավորապես խուսափելը):

Սույն հոդվածը նախատեսում է պատիժ կալանքի տեսքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Նախորդ հոդվածը‘Մարտի 8-ին «Տաթևեր» ճոպանուղին գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին կառաջարկի հատուկ սակագին’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը ԵԺԿ նստաշրջանին քննադատել է Թուրքիային եւ Ադրբեջանին’