‘Արմավիրի մարզպետի հորդորը՝ գյուղացիներին. Դրուժբեքը առեք, ձեր ծառերը կտրեք’

1364

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր Արմավիրի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ փակել էին Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհը՝ դժգոհելով, որ չեն կարողանում իրացնել ծիրանի բերքը: ««Սպայկան» ուզում ա խլի-խլի անի, գողնան տանեն մեր ծիրանը: «Սպայկան» ուզում ա ժողովրդից գողանա, ուրիշ բան չի ուզում անի: Էշն աշխատի, ձին ուտի, տենց ա դառնում»,- նշում էին գյուղացիները:

Չնայած գյուղացիների պահանջին, գյուղնախարար Սերգո Կարապետյանը այդպես էլ չի հանդիպել նրանց: Փոխարենը գյուղացիների հետ հանդիպել է  Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Ըստ 168.am-ի, վերջինս որևէ լուծում չի առաջարկել ավտոճանապարհին հավաքված գյուղացիներին: Միակ «խորհուրդը», որ տվել է մարզպետը, հետևյալն է եղել. «Դրուժբեքը առեք, ձեր ծառերը կտրեք, որ ճանապարներն էլ չփակեք, գաք ստեղ կանգնեք»: 

Նախորդ հոդվածը‘Պակիստանի իշխանությունները մտադիր են Մուշարաֆին դատել պետական դավաճանության համար’
Հաջորդ հոդվածը‘Մեսին 10 միլիոն եվրո վճարեց Իսպանիայի հարկային ծառայությանը’