‘Արմավիրում հարցվածների 45,5%-ը ընտանիքի հիմնախնդիրների պատասխանատու է համարում կառավարությանը ‘

941

Հարցվածների 45,5 տոկոսն ընտանիքի հիմնախնդիրների պատասխանատու է համարում կառավարությանը, իսկ 26,7 տոկոսը՝ նախագահին:

Սրանք «ԱյՓիԷսՍի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի «Արմավիրի մարզի համայնքային կարիքների գնահատում» սոցիոլոգիական հետազոտության արդյունքներն են: Հարցմանը մասնակցել է 897 քաղաքացի:

Ըստ հարցման արդյունքների՝ Արմավիրում ընտանիքների 16,2 տոկոսում կա 1-2 արտագնա աշխատողների առկայություն, իսկ հարցվածների 7,1 տոկոսը նշել է բնակության վայրը փոխելու և արտերկիր տեղափոխվելու մտադրության մասին:

Հատկանշական է, որ որպես իրենց ընտանիքի, Հայաստանի ու Արմավիրի մարզի կարևորագույն հիմանխնդիր՝ հարցվածների մեծ մասը համարում է գործազրկությունը: 35,4 տոկոսը, որպես ընտանիքի առավել կարևոր հիմնախնդիր, նշել է հենց գործազրկությունը, հաջորդը ֆինանսական և բնակարանային խնդիրներն են, իսկ որպես համայնքի առավել կարևոր հիմնախնդիր՝ բնակիչների մեծ մասը նշել է ճանապարհաշինության խնդիրն ու ճանապարհների վատ վիճակը:

Նախորդ հոդվածը‘Նոբելյան մրցանակի արժանացած վեպը պատկանում է համայն մարդկությանը ‘
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Առաքելյանը նամակ է գրել ԱՄՆ դեսպանին ‘