‘Արմենակ Դովլաթյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ‘

924

Թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված Արմենակ Դովլաթյանը քիչ առաջ հայտարարություն է տարածել, որտեղ նշել է, որ ինքը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել:

Դովլաթյանի հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

 

«Հարգելի հայրենակիցներ.

Թիվ 1 (Ավան, Ավան Առինջ, Նոր Նորքի 2-րդ զանգված) ընտրատրածքի ընտրողներ, համակիրներ, կուսակցական ընկերներ:
Քիչ առաջ ես ներկայացրել եմ դիմում` դեկեմբերի 2-ին թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական կարգով արտահերթ ընտրություններին մասնակցության իմ ինքնաբացարկի մասին:
Այն հնարավորությունները, որոնք կային այդ տարածքում ընտրությունների մասնակցելու և հաղթելու համար, մնում են ուժի մեջ, սակայն կան որոշ հանգամանքներ, որոնք ինձ և իմ ընկերներին ստիպեցին առժամանակ չմասնակցել ընտրություններին:
Հայտնում եմ իմ շնորհակալությունը բոլոր նրանց, ովքեր այս վերջին օրերին աջակցել են և պատրաստ էին աջակցել ինձ, ընտրարշավի ընթացքում:
Ներողություն եմ հայցում բոլոր նրանցից, ովքեր պատրաստ էին քվեարկել և պաշտպանել իմ թեկնածությունը դեկտեմբերի 2-ին սպասվող ընտրություններին:
Ուզում եմ նշել, որ Աժ պատգամավորի մանդատը ինձ եւ իմ կուսակցական ընկերների, ինչպես նաեւ համախոհների համար գերնպատակ չէր: Ապացույցը` 2012թ. մայիսին տեղի ունեցած Աժ ընտրությունների ժամանակ ՀԱԿ համամասնական ցուցակի վերջում ինքնակամ գրանցվելու փաստն է:
Իմ կուսակցական ընկերների եւ աջակիցների հետ հարցը քննարկելուց հետո, այսօր որոշեցինք` մեր ունեցած հնարավորությունները եւ ռեսուրսները խնայել, առաջիկայում տեղի ունենալիք նախագահական ընտրություննրին ընդդիմադիր թեկնածուի օգտին ներդնելու նպատակով: Միաժամանակ որոշեցինք չխանգարել նույն ընտրատարածքում առաջադրված «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանին` մայիսին կայացած ԱԺ ընտրությունների ժամանակ նրա կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի օրինակով:
Մեր հասարակությանը ազատ, արդար ընտրությունների կայացման եւ մաքուր, կանաչ Հայաստանի մաղթանքներով`Հայաստանի կանաչների կուսակցության նախագահ` Արմենակ Դովլաթյան»:

 

Նախորդ հոդվածը‘Ռոման Բերեզովսկի. Մի անգամ ինձ էլ էին խլացրել’
Հաջորդ հոդվածը‘Վրացի հսկան ականջով բեռնատար է քաշել (տեսանյութ)’