‘Արմենակ Դովլաթյան. Եթե շանսեր չլինեին, չէի առաջադրվի’

843

«Քարոզարշավն արդեն սկսել ենք, Ավանում մի քանի հանդիպումներ եմ ունեցել ընտրողների հետ, առանձնապես խնդիրներ տվյալ պահին չկան՝ բացի նրանից, որ դեռևս չունենք նախընտրական շտաբ»: Այդ մասին iLur.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Արմենակ Դովլաթյանը:

Նրա խոսքով՝ նախընտրական շտաբի բացակայությունը պայմանավորված է տարածքի վարձակալության հետ կապված խնդիրներով, քանի որ շատերը խուսափում են ընդդիմադիր թեկնածուին տրամադրել տարածք:

 Արմենակ Դովլաթյանի խոսքով՝ նախընտրական շտաբ չունի նաև «Ժառանգության» թեկնածու Ստյոպա Սաֆարյանը. վերջինս օգտագործում է Նոր Նորքում գտնվող նախընտրական շտաբը, այնինչ ՀՀԿ-ական թեկնածուն ունի մի քանի շտաբներ:

Ըստ Դովլաթյանի՝ դեռևս նկատելի չեն վարչական ռեսուրսի օգտագործման դեպքեր, քանի որ, նրա կարծիքով՝ նման խնդիրներ, որպես օրենք, առաջ են գալիս ընտրարշավի վերջին օրերին:

Գնահատելով սեփական հնարավորությունները՝ Արմենակ Դովլաթյանը նկատեց.

«Եթե շանսեր չլինեին, ապա ընդհանրապես չէի առաջադրվի»:

Հիշեցնենք, որ Արմենակ Դովլաթյանը Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող՝  Հայաստանի Կանաչների կուսակցության նախագահն է: 

Նախորդ հոդվածը‘Հիվանդանոցի տնօրեն. Ինչ-որ եղել է, նորմայի սահմանում է եղել ‘
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի կառավարությունը մտադիր է կրճատել նախագահի աշխատակազմի ֆինանսավորումը ‘