‘«ԱրմենՏել»-ի նախկին տնօրեն Իգոր Կլիմկոն հետախուզվում է Հայաստանի իրավապահների կողմից. Փաստինֆո ‘

1764

«Փաստինֆո-ն գրում է, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Իգոր Կլիմկոյի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Նա կասկածվում է մի քանի մլրդ դրամի ֆինանսական չարաշահումների մեջ: Մեր ունեցած տեղեկություններով, խոսքը 10-15 մլրդ ՀՀ դրամի մասին է:

Հիշեցնենք, 2009-ի ապրիլից ընկերության ղեկավարությունը ստանձնած Ի. Կլիմկոն 2013-ին սկզբին անսպասելիորեն ազատվեց աշխատանքից` չսպասելով անգամ իր աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտին, որին ընդամենը մի քանի ամիս էր մնացել, և շտապ լքեց Հայաստանը: Հենց այդ ժամանակ էլ տեղեկություններ տարածվեցին, որ նա մեծ ֆինանսական չարաշահումներ է թույլ տվել, այդ պատճառով էլ հեռացվել է պաշտոնից: Այժմ արդեն այս տեղեկություները, կարծես թե, հաստատվում են:

Ազգային անվտանգության ծառայության լրատվական ծառայությունից կայքի թղթակցի հետ զրույցում հաստատեցին «Փաստինֆո»-ի տեղեկությունները, որ «ԱրմենՏել» -ի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից թույլ տրված չարաշահումների կապակցությամբ քրեական գործ  է քննվում ԱԱԾ վարույթում,   սակայն, գործի քննության ընթացքի վերաբերյալ այլ մանրամասներ չհայտնեցին: 

Շարունակությունն` այստեղ

Նախորդ հոդվածը‘Բաղդադ. Սուննի գրոհայինները միջուկային նյութեր են գողացել’
Հաջորդ հոդվածը‘Մաթեուս. Եզրափակչում գերմանացիներից պետք չէ սպասել զվարճալի շոու’