‘Արմեն Աշոտյանի աշխատանքային այցով ճանապարհորդությունները շարունակվում են’

878

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հիմա էլ մեկնում է Էստոնիայի Հանրապետություն: Այցի շրաջանակներում նախատեսվում է Հայաստանի և Էստոնիայի միջև կրթության և հետազոտության բնագավառում համագործակցության  համաձայնագրի ստորագրում, ինչպես նաև հանդիպումներ Էստոնիայի կրթության և գիտության ոլորտի պատասխանատուների հետ:

Հիշեցնենք, նախարարը օրեր առաջ էր վերադարձել Բրյուսելից, որտեղ տեղի էին ունենում 2015 թվականին Երևանում կայանալիք Բոլոնիայի նախարարական գագաթաժողովի վերաբերյալ մի շարք կազմակերպչական հարցերի շուրջ քննարկումներ:

Իսկ սեպտեմբերի 14-16-մեկնել էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության  Սաքսոնիա-Անհալթ երկրամաս, որտեղ գտնվել է Հալլեի Մարտին Լյութերի անվան համալսարանի հայագիտության ամբիոնում, ինչպես նաեւ ունեցել է այլ աշխատանքային հանդիպումներ, որոնք չեն հստակեցվում:

Նախորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Ս. Սարգսյան. Մենք չգիտենք, թե ինչ արդյունքներ կունենանք 10 կամ 20 տարի հետո’
Հաջորդ հոդվածը‘Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. կա հինգ տուժած’