‘Արմեն Աշոտյան. Մեզ մոտ այսօր հասարակությունը քիչ է կարդում, քիչ է սովորում’

1253

«Անպայման վարչապե՞տը պետք է ասեր, որ դուք ինքներդ մի պարզ, անկեղծ խոստովանություն անեք, որ մեզ մոտ այսօր հասարակությունը քիչ է կարդում, քիչ է սովորում: Խոսքը գնում է, նախ և առաջ, նախկինում ավարտած մարդկանց մասին: Ասեմ ավելին՝ իմ կյանքում, քաղաքական գործունեության մեջ հանդիպած ամենատգետ մարդիկ դպրոցը, բուհը ավարտել են ոչ իմ օրոք, սա էլ խնդրում ենք ֆիքսել: Այսինքն՝ կրթության համակարգի քննադատությունը դեռևս (դեռևս եմ ասում, քանի որ կրթության ոլորտն անկանխատեսելի է) իմ պաշտոնավարման հետ բացարձակապես շաղկապված չէ: Հազարավոր անկիրթ, տգետ, անդաստիարակ մարդիկ, որ մեր կյանքում հանդիպել ու հանդիպում են, ավարտել են դպրոցը կամ բուհը այլ նախարարների օրոք»,- ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով iLur.am-ի այն հարցին, թե արդյոք համամի՞տ է վարչապետի հայտնած այն տեսակետին, որ երկրում աղքատության պատճառներից է գիտելիքների պակասը:

Նախորդ հոդվածը‘Ինչպես են ՀՀ-ում անցել նախագահական ընտրությունները՝ ըստ ԵՊՀ-ի ‘
Հաջորդ հոդվածը‘Սիրիացի դասալիք գեներալը պատմել է քիմիական զենքի հսկայական պաշարների մասին’