‘ Արմեն Արզումանյան. Պարոն Հովհաննիսյանի հետ հանդիպման լուսաբանման ձևաչափը հանդիպումից առաջ քննարկվել է և պայմանավորվածություն է ձեռք բերվել’

1404

Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը հանդես է եկել մեկնաբանությամբ, որտեղ անդրադարձել է այսօր նախագահական նստավայրում կայացած Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպման լուսաբանման ձևաչափի վերաբերյալ։
«Հանրապետության նախագահի (նկատի ունի՝ Սերժ Սարգսյանին-խմբ.) հանդիպումների լուսաբանման ձևաչափը մշտապես սահմանվում է կանխավ: Պարոն Հովհաննիսյանի հետ հանդիպման լուսաբանման ձևաչափն էլ հանդիպումից առաջ քննարկվել է և պայմանավորվածություն է ձեռք բերվել Սերժ Սարգսյանի անձնական օպերատորների և պարոն Հովհաննիսյանի օպերատորների արարողակարգային տեսանկարահանման ձևաչափի մասին, ինչը և իրականացվել է հաստատված արարողակարգի սահմաններում: Ինքը՝ պարոն Հովհաննիսյանը, հրապարակային խոսքի կողմ է արտահայտվել հենց հանդիպման ընթացքում և մամուլում տարածվող կարծիքները հակառակի մասին չեն համապատասխանում իրականությանը»,- ասել է Արմեն Արզումանյանը:

  

Նախորդ հոդվածը‘Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատան մոտ ավտոմեքենա է պայթել. կան տասնյակ զոհեր, հարյուրավոր վիրավորներ’
Հաջորդ հոդվածը‘Ստյոպա Սաֆարյան. Րաֆֆին ճիշտ է արել, որ հրաժարվել է հրապարակային զրույցից’