‘Արմեն Բադալյան. Կլինի այն, ինչ կցանկանա Սերժ Սարգսյանը’

1319

Փետրվարի 18-ից հետո Ազատության հրապարակում տեղի ունեցող գործընթացները կապ չունեն ընտրությունների վերանայման հետ: iLur.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ընտրական և քաղաքական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:

Նրա խոսքով՝ ընտրություններից հետո Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը նախագահականում ցույց տվեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը լսողի դերում է, իսկ պայմաններ առաջարկում է Սերժ Սարգսյանը:

«Ահա այդ պահից սկսած՝ երկխոսությունը ավարտվել է, կա Րաֆֆի Հովհաննիսյանի խնդրանքը, Սերժ Սարգսյանը, քաղաքական հաշվարկներից ելնելով՝ այն կբավարարի կամ էլ չի բավարարի: Չկա երկխոսություն, այն լինում է հավասար երկու ուժերի միջև և դրական իմաստ ունի, իսկ արդյունքն անհայտ է լինում, իսկ հիմա մենք գիտենք, թե ինչ է արդյունքը: Կլինի այն, ինչ կցանկանա Սերժ Սարգսյանը»,- նկատեց փորձագետը:

Նա նկատեց նաև, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հավակնում է որոշ պաշտոնների, սակայն նրան առաջարկվել է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ, այսինքն՝ այնպիսի պաշտոն, որը ինքնին լիազորություն չունի:

Արմեն Բադալյանը նկատում է, որ եթե «Ժառանգությունը» ստանձնի նախարարական պաշտոն, ապա այլևս կդադարի ընդդիմություն լինել՝ դառնալով իշխանություն, ինչպես, օրինակ, «Օրինաց Երկիր» կուսակցությունը:

Նախորդ հոդվածը‘Արմեն Մարտիրոսյանը «բացահայտում է» Րաֆֆի Հովհաննիսյանի լավ ինքնազգացողության գաղտնիքը (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյան. Սա կոալիցիա կազմելու հայտ չէ, ոչ էլ՝ պաշտոնների հայց’