‘Արմեն Երիցյանը ներկայացրեց հարկային պարտավորությունների կատարման մասին հաշվետվությունը’

918

Այսօր կառավարության հերթական նիստի ժամանամ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը ներկայացրեց նախարարության ոլորտի ենթակայության ներքո գործող կազմակերպությունների վերաբերյալ հաշվետվությունը:

Ըստ այդմ՝ 2012 թվականի ութ ամիսների ընթացքում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և նրա ենթակայությամբ գործող կազմակերպությունների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր գումարը կազմել է 179908.0 հազ. դրամ: 2011թ. նույն ժամանակաշրջանում հարկերի ընդհանուր գումարը կազմել է 157526.1 հազ. դրամ: Ընթացիկ տարում ընդհանուր հարկերի աճը կազմել է 22381.9 հազ. դրամ (14.2%):

Ա. Երիցյանը ներկայացրեց նախորդ ժամանակաշրջանի համեմատ՝ հաշվետու ժամանակաշրջանում ընկերություններում գրանցված աշխատողների թվաքանակի և սոցիալական ապահովության վճարների վերլուծությունը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և նրա ենթակայութամբ գործող կազմակերպությունների աշխատողների թվաքանակը 2011թ. ութ ամիսների ընթացքում կազմել է 5334 մարդ, իսկ 2012թ. ութ ամիսների ընթացքում` 5301 մարդ, նախորդ ժամանակաշրջանի համեմատ նվազել է 33 մարդով:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և նրա ենթակայութամբ գործող կազմակերպությունների կողմից վճարված հարկերի ընդհանուր գումարը 2012թ. ութ ամիսների ընթացքում կազմել է 179908.0 հազար դրամ: Մինչև 2012թ. Վերջ, ըստ կանխատեսումների, այն կկազմի 157098.2 հազար դրամ:

Նախորդ հոդվածը‘Պաղեստինը վստահ է, որ իր կարգավիճակը ՄԱԿ-ում բարձրացվելու է ‘
Հաջորդ հոդվածը‘ԿԳ նախարարը չունի բացատրություն, թե ինչու է հաստատվել Մարտի 1-ի դեպքերը խեղաթյուրող դասագիրքը’