‘Արմեն Մարտիրոսյանը նորմալ է վերաբերվում Արտակ Դավթյանի հայտարարությանը ‘

1310

ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, ըստ էության, չի բացառել, որ Սերժ Սարգսյանը կարող է գալ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպման.

« Իսկ ինչո՞ւ եք բացառում, որ նախագահը չի ընդունի Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկը: Եկեք կանխակալ մոտեցում չունենանք: Ես ոչինչ չեմ բացառում, լավ կլինի, եթե սրճարանում հանդիպում լինի, եւ պարոն Հովհաննիսյանը օգտվի այս սրճարանի մատուցած ծառայություններից եւ դադարեցնի հացադուլը»,- ասել էր Դավթյանը:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը iLur.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Դավթյանի հայտարարությունը՝ նշեց, որ նորմալ է վերաբերվում դրան:

«Արտակ Դավթյանը լավ պատգամավոր է, ես նրա հետ աշխատել եմ և գիտեմ նրա ունակություններն ու կարողությունները, շատ նորմալ եմ վերաբերվում իր ասածին»,- մեկնաբանեց Արմեն Մարտիրոսյանը:

Նախորդ հոդվածը‘Երվանդ Բոզոյան. Միգրացիոն քաղաքականության հարցում Ռուսաստանն ունի առանձին ստրատեգիա ‘
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանի հերթական մամլո ասուլիսը Ազատության հրապարակում (Ուղիղ)’