‘Արմեն Մարտիրոսյան. Առաջին հերթին անհրաժեշտ է իշխանափոխություն (Տեսանյութ)’

1199

Այսօր «Մարիոթ» հյուրանոցում տեղի են ունեցել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի վերաբերյալ քննարկումներ: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը iLur.am-ի հետ զրույցում նշեց, որ «Ժառանգությունը» չի մասնակցում իշխանության կողմից կազմակերպված քննարկումներին: «Հայաստանում սահմանադրական փոփոխություններ, իհարկե, անհրաժեշտ են, սակայն այդպիսի փոփոխություններ կարող են անել միայն այն իշխանությունները, որոնք ունեն ժողովրդի կողմից վստահություն»,- ասաց նա՝ հավելելով, որ երկրին առաջին հերթին անհրաժեշտ է իշխանափոխություն, արտահերթ ընտրություններ եւ դրանից անմիջապես հետո՝ արմատական բարեփոխումներ՝ ոչ միայն սահամադրական, այլ ընդհանրապես կառավարական համակարգի շրջանակներում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նախորդ հոդվածը‘Կլիչկոն` Կիևի քաղաքապետ’
Հաջորդ հոդվածը‘ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանը որոշել է իր դեսպանին վերադարձնել Կիև’