‘Արմեն Մարտիրոսյան. «Բարև, Երևանը» գալիս է փոխելու կառավարման համակարգը ‘

1150

Այսօր՝ մայիսի 1-ին, Ազատության հրապարակում «Բարև, Երևան» դաշինքը հրավիրել էր հանրահավաքի: Երևանի ավագանու ընտրություններում «Բարև, Երևան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, դիմելով համակիրներին, ասաց. 

«Սիրելի քաղաքացիներ, շնորհակալություն եմ հայտնում այս տարիների ընթացքում միասին պայքարի առաջին գծին լինելու համար: Իհարկե, պայքարի տարբեր ժամանակներ են եղել, բայց փետրվարի 18-ից հետո մի բան այլևս ակնհայտ է՝ որ քաղաքացին արդեն ասել է՝ «ես իմ իրավունքի, իմ երկրի տերն եմ»: Դա տեղի ունեցավ ձեր որոշման արդյունքում: Ոչ ոք չպարտադրեց ձեզ այդ որոշումը, ոչ ոք չկարողացավ փոխել ձեր համոզումը»:

Իր ելույթում Արմեն Մարտիրոսյանը նկատեց, թե այն իշխանությունը, որը կա՝ ժամանակավոր է: Նրա վստահեցմամբ՝ ժողովուրդը այժմ ունի դե յուրե առաջնորդ, այդ առաջնորդը Րաֆֆի Հովհաննիսյանն է: 
««Բարև, Երևան» դաշինքը գալիս է կառավարման համակարգը փոփոխելու համար, մի համակարգ, որը մի քանի օլիգարխների գերշահույթ ապահովող կառավարման համակարգ է միայն»,- մանրամասնեց Արմեն Մարտիրոսյանը:

Նախորդ հոդվածը‘Ազատության հրապարակը՝ «Բարեւ Երեւանի» հանրահավաքին (լուսանկար)’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնա» — «Բավարիա»՝ Մեսսին ընդդեմ գերմանական եզրափակչի’