‘Արմեն Մարտիրոսյան. Եթե այս պայքարի արդյունքում հաղթենք, դրանից կշահեն նաև իշխանությունները’

848

«Ժառանգությունը» միշտ էլ կողմ է եղել միասնական ցուցակով ներկայանալուն, սակայն որևէ խնդիր չի տեսնում, որ օրինակ ՀՅԴ որոշել է առանցին ցուցակով հանդես գալ: Այս մասին հայտնեց Ազատության հրապարակում բացօթյա մամլո ասուլիսում ասաց «Ժառանգության» փոխնախարար Արմեն Մարտիրոսյանը։

Տեղին կլինի հիշացնել, որ ավելի վաղ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը «ՀԺ»-ի հետ զրույցում ասել էր, որ միասնական ցուցակի շուրջ չի հաջողվել գալ համաձայնության այն պատճառով, որ ԲՀԿ-ն ուզում էր, որ իր թեկնածուն գլխավորի ցուցակը, «Ժառանգությունն» ուզում էր՝ իր թեկնածուն գլխավորի։

«Միասնականով հանդես չգալը մի փոքր կնվազեցի հնարավորությունները: Բայց ոչ թե ցուցակում առկա անուններն են կարևոր, այլ քաղաքացին, որն այսօր կանգնած է Ազատության հրապարակում»,- մեջբերում է Արմեն Մարտիրոսյանի խոսքերը «Ա1+»-ը:

«Ժառանգության» համար Երևանի ավագանու ընտրություններն իրենց պայքարի ընդամենը մի օղակն են և ոչինչ ավելի. «Մեզ համար կարևոր է պայքարն ու դրա արդյունքը: Եթե այս պայքարի արդյունքում հաղթենք, դրանից կշահեն նաև իշխանությունները, որոնք ինքնամաքրվելու հնարավորություն կունենան»:

Արմեն Մարտիրոսյանն այսօր անդրադարձավ նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Ասում է` եթե ամբողջ ընդդիմությունը մանդատները վայր դնի, արտահերթ ընտրությունների գործընթացն ավելի կարագանա. «Բայց թե որքանով է իրատեսական, որ բոլոր ընդդիմադիր պատգամավորները վայր կդնեն իրենց մանդատները, դա հարց է»,- ասաց «Ժառանգության» փոխնախագահը:

Նախորդ հոդվածը‘Էկոնոմիկայի նախարարության գործունեության ոլորտի թերացումների մասին խոսել է ՄԻՊ-ը’
Հաջորդ հոդվածը‘Գագիկ Մինասյան. Հաճախ Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերն ընկալելի չեն իր քաղաքական թիմի համար’