‘Արմեն Մարտիրոսյան. Եթե կոալիցիա մտնենք ինքնանպատակ, դա քաղաքական ինքնասպանություն կլինի’

4361

Եթե կոալիցիա մտնենք ինքնանպատակ, դա քաղաքական ինքնասպանություն կլինի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք որևէ կոմպրոմիսային տարբերակ հնարավոր է իշխանության ու Րաֆֆի Հովհաննիսյանի միջև:

«Խոսել կոալիցիայի մասին քաղաքական տրամաբանության շրջանակներում՝ անիմաստ է: Քաղաքական նոր իրավիճակի պայմաններում, միանշանակ, այս խորհրդարանն իր ձեռքով կինքնալուծարվի, նոր ընտրություններ կնշանակվեն, ժողովուրդը ցույց կտա՝ քաղաքական ուժերի նկատմամբ ինչ վստահության աստիճան ունի, ու նոր կոալիցիա կձևավորվի»,- նշեց Մարտիրոսյանը՝ պատասխանելով հնչող այն կարծիքին, թե խորհրդարանական նոր ընտրություններ կազմակերպելու իրավական մեխանիզմներ չկան:

Նա տեղեկացրեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել «Դաշնակցություն» կուսակցության ներկայացուցիչների հետ: Այսօր հանրահավաքի ժամանակ Հովհաննիսյանը կխոսի ոչ միայն Սերժ Սարգսյանի հետ հանդիպման, այլ նաև «Դաշնակցություն» կուսակցության ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպման մասին:

 

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ-ում տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ’
Հաջորդ հոդվածը‘Արմեն Մարտիրոսյան. Եթե կարծում եք՝ տապոռը վերցնելու ենք, ընկնենք ՀՀԿ-ի հետևից, սխալվում եք’