‘Արմեն Մարտիրոսյան. Ցանկացած քաղաքական ուժի հետ, ցանկացած օրակարգով պատրաստ ենք հանդիպել’

852

Ցանկացած քաղաքական ուժի հետ, ցանկացած օրակարգով պատրաստ ենք հանդիպել, լսել իրենց օրակարգը, տեսակետները, կարծիքները, որևէ խնդիր չկա: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ հավելելով, որ «Ժառանգությունն» այս պահին չի նախատեսում քաղաքական խորհրդակցություններ անցկացնել որևէ քաղաքական ուժի հետ:

Անդրադառնալով մասնավորապես «Բարգավաճ Հայաստան»-«Ժառանգություն» հանդիպման վերաբերյալ կուսակցությունում հնչող հակադիր կարծիքներին՝ Արմեն Մարտիրոսյանն ասաց.

«Որևէ հակասություն չկա, խոսքը ոչ թե որոշումներ կայացնելուն է վերաբերում, այլ ընդամենը հանդիպմանը, տեխնիկական հարցի շուրջ էր, որը որևէ բարդություն իրենից չի ներկայացնում»:

Հիշեցնենք, որ «Ժառանգության» ներկայացուցիչներն արդեն իսկ հանդիպել են ԲՀԿ-ի ու Դաշնակցության ներկայացուցիչների հետ:

Նախորդ հոդվածը‘Ինչպես է ԵՊՀ-ն կեղծում պատմությունը ‘
Հաջորդ հոդվածը‘Չենք լռելու. ՊՆ-ն զինծառայողին ուղարկել է Մոսկվա բուժվելու, իսկ այժմ չի փոխանցում բուժման գումարը’