‘Արմեն Պողոսյան. Նվազագույն աշխատավարձը 2500 դրամով բարձրացնելը ծաղր է ‘

966

Երկրում արտադրվող բոլոր ապրանքների և ծառայությունների ընդհանուր ծավալն ու գումարի ծավալը պետք է համապատասխանեն: Ինչպես հայտնում է iLur.am-ի թղթակիցը, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը: 

«Այդ լծակը ԿԲ-ի ձեռքում է, նա է պատասխանատու գնաճի համար: 7.7% տնտեսական աճը վատ չէ, բայց մենք պետք է ընտանեկան բյուջեի վրա զգանք տնտեսական ցուցանիշների բարձրացումը: Բնակչությանը մատչելի չէ օգտվել
ծառայություններից», — ասաց Պողոսյանը: 

Ըստ նրա՝ գնաճն անխուսափելի է բոլոր երկրներում, սակայն գները պետք է ունենան կայուն աճի տենպ ու չգերազանցեն երեք տոկոսը: Պողոսյանը նշեց, որ Հայաստանում լինում են դեպքեր, երբ 100%-անոց գնաճ է լինում, ինչպես եղավ մետրոյի ուղեվարձի բարձրացման դեպքում: 

Անդրադառնալով միջին աշխատավարձը 2500 դրամով բարձրացնելու՝ կառավարության որոշմանը, Արմեն Պողոսյանն ասաց, թե դա ծաղր է ու չի ապահովում մարդու նվազագույն պահանջները: 

«Մի կողմից՝ կառավարությունն ասում է, որ հնարավորություն չունեն ավելի շատ բարձրացնելու, բայց գոնե ունենան հստակ ժամանակացույց, թե երբ պետք է նվազագույն աշխատավարձը հավասարվի զամբյուղին: Սա եթե լինի, կտեսնենք, որ մի քանի տարուց կունենանք արժանապատիվ վարձատրություն»: 

Նախորդ հոդվածը’16-ամյա աղջիկը տնից դուրս է եկել և չի վերադարձել ‘
Հաջորդ հոդվածը‘Մեկնարկում են Windows-8-ի վաճառքները’