‘Արմեն Ռուստամյան. ՀԱԿ-ի հրավիրած արտահերթ նիստին մասնակցելը մեծամասնության պարտականությունն էր’

1146

Հակասահմանադրականության հարց կա, բայց այդ հարցը այս ձևով չպիտի ձևակերպվի: Այսօր ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց «Դաշնակցություն» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսի՝ Սահմանադրական դատարան դիմելու գործընթացին ու պատճառաբանելով, թե ինչու չեն միացել Կոնգրեսի նախաձեռնած ստորագրահավաքին:

«Այն բովանդակությամբ, որ ձևակերպած է, կիսատ է: Քվորումը՝ նիստի հետ կապված, երբ սահմանում են և դրանով խոչընդոտում են ընդհանրապես նիստի գումարում, չի կարող արգելափակվել այդ ձևակերպումով: Խոսքը ոչ թե պետք է դրվեր արտահերթ կամ հերթական նիստի համեմատության մեջ, այլ պետք է սահմանել, որ քվորում հասկացությունը նիստի իրավազորության նկատմամբ հակասահմանադրական է՝ լինի հերթական, թե արտահերթ»,- ասաց Ռուստամյանը՝ հակադարձելով, որ այն, ինչ արել է մեծամասնությունը (նիստը բոյկոտելը) ու հայտարարել, որ  դա իրենց իրավունքն է, իրականում նիստին մասնակցելն իրենց պարտականությունն էր:

Ռուստամյանը նույնիսկ համարում է, որ եթե փոքրամասնությունը հարցը օրակարգ է բերել ու ԱԺ-ն քննարկվող հարցի վերաբերյալ երեք ամիս անընդմեջ որոշում չի կայացնում, կարող է ԱԺ-ի անգործության հարց առաջանալ:

«Պետք է հասունացնել ու այդ ուղղությամբ գնալ: Եթե չի քննարկվել, որոշում չի  կայացվել, դա ԱԺ-ի անգործության մասին է խոսում: Մենք ուզում ենք ավելի ամբողջացնել, մարտավարական ճիշտ եղանակով պետք է կատարվի: Էթիկայի հանձնաժողովը պետք է եզրակացություն տա, այն համեմատաբար հավասարակշռված կազմ ունի, մեկական ներկայացուցիչ է ընդգրկված խմբակցություններից»,- եզրափակեց Ռուստամյանը:

Նախորդ հոդվածը‘Ավստրալիայում առգրավվել է 80 միլիոն դոլարի կոկաին’
Հաջորդ հոդվածը‘Գիվի Թարգամաձեն Վրաստանի նոր իշխանություններին սպառնում է «զավթել իշխանությունը»’