‘Արմեն Ռուստամյան. Նախագահական ընտրություններին մասնակցելու ձևաչափի վերաբերյալ մինչև այժմ որոշում չկայացնելը պայմանավորված է իրավիճակի փոփոխությամբ’

852

ՀՅԴ-ի՝ առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու ձևաչափի վերաբերյալ մինչև այժմ որոշում չկայացնելը պայմանավորված է իրավիճակի փոփոխությամբ: Այս մասին այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասաց «Դաշնակցություն» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու մինչև այժմ «Դաշնակցությունը» որոշում չի կայացրել, մինչդեռ 2007-ի ընտրություններին ՀՅԴ-ն իր դիրքորոշումը հստակ հայտնել էր:

«Մենք գնալով ավելի ու ավելի ընտրական գործընթացների նկատմամբ ժողովրդի անվստահությունը մեծացրել ենք: Վստահությունը 2007-ին մի քիչ ավելի շատ էր: Աննախադեպ անվստահության մակարդակ կա այսօր: Երբեք այսպիսի իրավիճակ չի եղել, որ ժողովուրդն այսպիսի դեպրեսիվ իրավիճակում լինի: Մենք շտապելու խնդիր չենք տեսնում: Շատ խնդիրներ դեռևս չեն լուծվել, իսկ հիմնական հարցը, որ մենք ուզում ենք լուծել, պետք է մեր համախմբման միջոցով այդ որակը առաջացնենք, ու դա պետք է տեղի ունենա իրական քաղաքական օրակարգի շուրջ»,- ասաց Ռուստամյանը:

Նախորդ հոդվածը‘Մայրաքաղաքային գնդում զինծառայող է սպանվել’
Հաջորդ հոդվածը‘London Chess Classic. Կառլսենն անկասելի է ‘