‘Արմեն Ռուստամյան. Վահան Հովհաննիսյանի քայլը Դաշնակցությանը որևէ կերպ չի կաշկանդում ‘

1155

Հայ հեղափոխական դաշնակցությունը բացառում է կոալիցիայի ձևավորումն իշխանությունների հետ: Այս մասին սեպտեմբերի 13-ին խորհրդարանական խմբակցությունների հերթական ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանը` անդրադառնալով հարցին` հնարավո՞ր է արդյոք, որ Վահան Հովհաննիսյանի դեսպան նշանակվելուց հետո ՀՅԴ-ն կոալիցիա կազմի իշխանությունների հետ: «Կոալիցիա չենք կազմելու, Վահան Հովհաննիսյանի այդ քայլը Դաշնակցությանը որևէ կերպ չի կաշկանդում, եթե անհամատեղելի քայլ առաջանա, ապա դա կհանդուրժի ոչ Դաշնակցությունը, ոչ էլ Վահան Հովհաննիսյանը»,- Ռուստամյանի խոսքերն է մեջբերում  «Արմենպրեսը»:

Վերջինիս գնահատմամբ` Հայաստանը նոր գործընթացների մեջ է մտնելու, և ՀՅԴ-ն չի կարող անտարբեր լինել իր երկրի ճակատագրի հարցում։ «Պետք է լուրջ և հավասարակշռված գործողությունների ծրագիր իրականացնել»,-ասաց Ռուստամյանը:

ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցում հաստատել էր, որ ընդունել է Հայաստանն արտասահմանում ներկայացնելու առաջարկը: Նշվում է, որ նա կնշանակվի Գերմանիայում ՀՀ դեսպան:

Նախորդ հոդվածը‘Սառա Կարբոներո. Չգիտեմ՝ երեխաս որտեղ կծնվի՝ Իսպանիայո՞ւմ, թե՞ արտերկրում ‘
Հաջորդ հոդվածը‘Իրանը պատրաստ է երաշխավորել իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթը’