‘Արմեն Սարգսյանը կոչ է անում ճգնաժամից ելք գտնել’

1983

ՀՀ դե ֆակտո նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարություն է տարածել, որտեղ արձանագրելով, որ «երեկ Ազգային ժողովը չկարողացավ ընտրել երկրի վարչապետ», նշում է, որ «խորապես ցավում եմ, որ քաղաքական ճգնաժամը շարունակվում է, չնայած այն բանին, որ բոլորն էլ հայտարարում են երկրի ապագայի համար դրա վտանգավորության մասին»:

«Մեր բոլորի ուշադրությունը սևեռված է ներգրավված քաղաքական ուժերի գործողությունների վրա: Կոչ եմ անում առաջիկա շաբաթվա ընթացքում շարունակել խորհրդակցությունները ճգնաժամից ելք գտնելու ուղղությամբ, որը կծառայի մեր ընդհանուր ազգային շահերին»,- հայտարարել է Սարգսյանը:

Նախորդ հոդվածը‘Լևոն Տեր-Պետրոսյան. Մի փոքրիկ, բայց կարևոր դիտարկում’
Հաջորդ հոդվածը‘Վարչապետի ընտրությունը մայիսի 8-ին ‘