‘Արմեն ֆոն Գևորգյան. Կարծում եմ Նախագահի այս խոսքերում արտահերթ ընտրությունների միտքը կա ‘

1858

Լևոն Տեր-Պետրոսյանը չի ասել, որ դուրս է գալիս քաղաքականությունից։ Տարիքի հետ կապված «- Բացառություններ չկա՞ն» հարցին նա պատասխանում է.
«- Իհարկե, կան: Բայց դրանք, որպես կանոն, ի հայտ են գալիս արտակարգ իրադրություններում, երբ արտաքին վտանգների կամ երկրում տիրող քաոսային վիճակի ու կառավարելիության բացակայության պատճառով քաղաքական ընտրանին, հասարակության հավանությամբ, և, երբեմն, նույնիսկ սահմանադրության շրջանցմամբ, պետության ղեկն ստանձնելու է հրավիրում թեկուզ մեծահասակ, բայց հեղինակություն վայելող և կոնսոլիդացիոն կարողություններ ունեցող քաղաքական գործիչների»:
Խնդրում եմ ուշադրություն դարձնել հետևյալ դարձվածքներին.
արտակարգ իրադրություններ,
արտաքին վտանգներ,
երկրում տիրող քաոսային վիճակ,
կառավարելիության բացակայություն,
որին հետևում է՝ նույնիսկ սահմանադրության շրջանցմամբ…
Չե՞ք կարծում, որ մարտ ամսին նման վիճակ է լինելու երկրում։ Կարծում եմ Նախագահի այս խոսքերում Արտահերթ ընտրությունների միտքը կա։
Չեմ մոռացել, որ Տեր-Պետրոսյանը խոստացել է այնպես անել, որ ընտրությունները ձմռանը չլինեն… 🙂
Ամեն դեպքում «սառը» եղանակին պայքարը փոխարինելու ենք «տաք» եղանակին պայքարելով…:
Եվ նորից կրկնեմ առաջին նախադասությունը՝
Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքականությունից դուրս չի եղել…
ՀԱՂԹԱՆԱԿ

 

Նախորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Ինձ ամենասիրելի Տեր-Պետրոսյանն ինձ հետ հրապարակում ծածկոցի տակ մրսող Տեր-Պետրոսյանն է, եւ վերջ ‘
Հաջորդ հոդվածը‘Բաբկեն Ուռուտյան. Եթե նախագահն չի առաջադրում իր թեկնածությունը, դա չի նշանակում, որ նա թողնում է քաղաքականությունը’