‘«Արմնյուզի» սադրանքը տեղամասում’

2326

iLur.am-ն այսօր հայտնել էր, որ 9/03 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Գալուստ Սարգսյանը հարբած վիճակում է ներկայացել տեղամաս: «Արմնյուզ» հեռուստաընկերության լրագրողն այցելել է այլ տեղամաս՝ 10/15, հանձնաժողովի անդամներից հարցրել հանձնաժողովի հարբած նախագահի մասին, որոնք, բնականաբար, լուրը հերքել են:

Ըստ «Արմնյուզի»՝ հարբած հանձնաժողովի նախագահի մասին տեղեկություն է տրամադրել Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, սակայն Կոնգրեսի շտաբից iLur.am-ին հայտնեցին, որ ոչ Լևոն Զուրաբյանը, ոչ էլ Կոնգրեսի որևէ այլ անդամ այս միջադեպի մասին որևէ հայտարարություն չի արել:

Նախորդ հոդվածը‘Հրել են լրագրողին’
Հաջորդ հոդվածը‘Ծերանոցների ընտրողներին ուղղորդում են ընտրել համար 6-ի օգտին’