‘Արշալույս Փայտյանը կանչվել է հարցաքննության, բայց՝ որպես վկա’

967

ՀՀ զինված ուժերում տավարի մսի փոխարեն գոմեշի միս մատակարարելու գործի շրջանակներում որպես վկա հարցաքննվել է ԶՈՒԳՇ պետի նախկին տեղակալ Արշալույս Փայտյանը: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՊՆ քննչական ծառայության մամլո խոսնակ Մերի Սարգսյանը:

Խոսնակը դժվարացավ պատասխանել, թե արդյո՞ք հնարավոր է, որ Փայտյանը կրկին կանչվի հարցաքննության: Նրա փոխանցմամբ՝ նոր տեղեկություններ ի հայտ գալուն պես այդ մասին կտեղեկացվի հանրությանը:

Հիշեցնենք, որ տավարի մսի փոխարեն գոմեշի միս մատակարելու բացահայտումից հետո ՀՀ ԶՈԻ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գնումների եւ մատակարարումների հետ կապված հարցերը համակարգող Արշալույս Փայտյանը պաշտոնանկ եղավ, իսկ Կապանի մսի կոմբինատի տնօրեն Ալբերտ Օհանջանյանի դեմ մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն:

Նախորդ հոդվածը‘Կապելոն պատմել է, թե ինչպես Մեսին չտեղափոխվեց «Յուվենտուս»’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ. Երկրներն իրենք պետք է որոշեն՝ ընդունե՞լ, թե՞ ոչ սիրիական ընդդիմության դաշինքի օրինակարգությունը’