‘Արշակ Բանուչյան. Կոնգրեսի գրասենյակի վրա հարձակումը էժան սադրանք է’

1626

Հայ ազգային կոնգրես կուսակցության գրասենյակի վրա երեկ տեղի ունեցած հարձակման ժամանակ կուսակցության շենքում է եղել նաեւ ՀԱԿ վարչության անդամ Արշակ Բանուչյանը:

iLur.am-ի հետ զրույցում պարոն Բանուչյանը նշեց, թե տեղի ունեցած միջադեպով իշխանությունները պարզապես փորձում են շեղել հասարակության ուշադրությունը: Մեր հարցին, թե սա լուրջ հարձակում էր, նա նշեց. «Ոչ: Իմ տպավորությամբ, սա էժան մի հնարք, սադրանք էր` մեր հասարակության ուշադրությունը նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունից շեղելու համար: Մենք բոլորս ականատես եղանք իշխանության ներկայացուցիչներից ոմանց էժանագին, քաղաքական բովանդակությունից զուրկ արձագանքներին: Մինչդեռ այսօր քաղաքական բովանդակություն հաղորդող միակ տեքստը, նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի հայտարարության դրույթներն են: Միջադեպն արձանագրելուց զատ, մենք ուրիշ անելիք չունենք: Պատկան մարմինները թող զբաղվեն դրանով: Մեր գործ այսօր երկիրը, մեր պետությունը կործանումից փրկելն է»:

Բանուչյանի խոսքերով, այդ սադրանքը չի հաջողվել: «Միանշանակ՝ ոչ, չհաջողված սադրանք էր, էժան սադրանք: Կատարվածը չնայած բնույթով քաղաքական ահաբեկման տարրեր է պարունակում: Հիմա հասարակության ուշադրությունը կենսկան խնդիրներից շեղելու համար հազար ու մի միջադեպ կարող են մոգոնել ու իրենց լրատվամիջոցներով թմբկահարել»,- ասաց նա:

Նախորդ հոդվածը‘Կոմիտաս 5-ի շինարարությունը կշարունակվի՞. Կառուցապատողը այլ թուղթ է ստացել ‘
Հաջորդ հոդվածը‘Կարգին Հայկո. Կամ ՀՀԿ-ն պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին, կամ… ‘