‘Արոնյանը առաջին հաղթանակը տարավ. Մրցակիցը Վիշվանաթան Անանդն էր’

1092

Բադեն-Բադենում ընթացող «GRENKE Chess Classic» շախմատային մրցաշարում երեկ տեղի ունեցավ  5-րդ տուրը:  Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցում էր Հնդկաստանի ներկայացուցիչ Վիշվանաթան Անանդի հետ: Այս մրցաշարում Արոնյանը առաջին հաղթանակը տարավ, Անանդը անձնատուր եղավ 34-րք քայլին:

Այս հաղթանակից հետո Արոնյանը վաստակում է 2,5 միավոր: Նա գտնվում է մրցաշարյին աղյուսակի միջնամասում: 

Նախորդ հոդվածը‘Կոնտեն հնարավոր է հեռանա Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից ‘
Հաջորդ հոդվածը‘Անչելոտի. ««Ռեալն» իմ ղեկավարությամբ ավելի վատ հանդիպում չէր ունեցել»’