‘Արոնյանը կարեւոր հաղթանակ տարավ եւ մոտեցավ Կառլսենին’

856

Վեյկ Ան Զեեի շախմատային գերմրցաշարի 11-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կարեւորագույն հաղթանակ տարավ ամերիկացի Նակամուրայի նկատմամբ: Ընդ որում, սա Նակամուրայի առաջին պարտությունն էր մրցաշարում:

Այս պարտիայից առաջ երկու շախմատիստները հավասար միավորներ ունեին եւ Անանդի հետ միասին կիսում էին 2-4 տեղերը: Այդ իսկ պատճառով հանդիպման արդյունքը մեծ նշանակություն ուներ մրցանակային տեղերի համար: Արոնյանը հենց սկզբնախաղում առավելություն ստացավ եւ աստիճանաբար ուժեղացրեց ճնշումը ամերիկացու վրա: Եվ չնայած մի շարք անճշտությունների, հայ գրոսմայստերը ի վերջո 48-րդ քայլում գրանցեց իր հաղթանակը:

Հաշվի առնելով, որ առաջատար Կառլսենը Վանգ Հաոյի հետ պարտիայում ոչ-ոքի խաղաց, Արոնյանը միավորների տարբերությունը նորվեգացուց կրճատեց մեկի. Կառլսենն ունի 8,5, իսկ Արոնյանը՝ 7,5 միավոր: Մինչեւ մրցաշարի ավարտը դեռ երկու տուր կա, այնպես որ ամեն ինչ դեռ հնարավոր է: Նշենք, որ Անանդը, կարծես թե Հոու Յիֆանի հետ պարտիայում բաց է թողնում հաղթանակը:

Մնացած պարտիաները դեռ շարունակվում են:


Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom


Նախորդ հոդվածը‘Եգիպտոսում 110 մարդ է վիրավորվել ոստիկանության հետ բախման հետեւանքով’
Հաջորդ հոդվածը‘ՀՀՇ-ը հավանություն տվեց փետրվարի 18-ի ընտրությունների հարցում Կոնգրեսի որոշմանը’