‘Արոնյանը նորից պարտություն կրեց’

919

London Chess Classic մրցաշարում բավական անհաջող է մեկնարկել ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի երկրորդ համար Լեւոն Արոնյանը:

Առաջին տուրում սպիտակներով պարտվելով ամերիկացի Նակամուրային, Արոնյանը երկրորդ տուրի կենտրոնական խաղում` աշխարհի ուժեղագույն շախմատիստ Մագնուս Կառլսենի հետ, 58-րդ քայլում անձնատուր եղավ: Սա Կառլսենի երկրորդ հաղթանակն էր, ինչպես եւ ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի, որը սեւերով հաղթեց Նակամուրային:

Պոլգարն ու Ջոնս, Անանդ – Մաքշեյն պարտիաները ոչ-ոքի ավարտվեցին:

Երկրորդ տուրից հետո հարյուր տոկոսանոց արդյունք ունեն Կառլսենն ու Կրամնիկը` 6-ական միավոր (հաղթանակի համար տրվում է 3 միավոր): Արոնյանը դեռեւս միավոր չի վաստակել եւ վերջին` 9-րդ տեղում է:

Նախորդ հոդվածը‘Այսօր Տիգրան Առաքելյանի ծննդյան օրն է ‘
Հաջորդ հոդվածը‘Դեկտեմբերի 3-ի դատավարությանը ցմահ ազատազրկվածը կմասնակցի վանդակում փակված (Տեսանյութ)’