‘Արոնյանը շարունակում է գլխավորել Վեյկ-ան-Զեեի մրցաշարային աղյուսակը’

1044

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը շարունակում է միանձնյա գլխավորել հոլանդական Վեյկ-ան-Զեեում ընթացող գերմրցաշարը: Հայ գրոսմայստերը 8-րդ տուրում ոչ–ոքի խաղաց հոլանդացի շախմատիստ Անիշ Գիրիի հետ և 6 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Արոնյանը կես միավորով առաջ է ռուս գրոսմայստեր Սերգեյ Կարյակինից: Վերջին երեք տուրերում Արոնյանը կհանդիպի Սերգեյ Կարյակինի, Լենյեր Դոմինգեսի և Լյուկ Վան Վելիի հետ: 

Նախորդ հոդվածը‘Միլիցիային թույլ են տվել սառնամանիքի պայմաններում ծխանռնակներ և ջրցան մեքենաներ կիրառել’
Հաջորդ հոդվածը‘Յացենյուկ. Յանուկովիչն առաջարկել է սպասել Ազարովին ‘