‘Արոնյանը ոչ-ոքի խաղաց Վալյեխոյի հետ’

1002

Իսպանիայի Բիլբաո քաղաքում շախմատի «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարի 8-րդ տուրը խաղաղ ստացվեց. բոլոր երեք պարտիաներում էլ ոչ-ոքի գրանցվեց:
Լեւոն Արոնյանը սեւերով ոչ-ոքի խաղաց իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոյի հետ: Վալյեխոն մոտ էր հաղթանակին, սակայն ցայտնոտում մի քանի անհաջող քայլից հետո կորցրեց առավելությունը:
Տուրի մյուս զույգերն էին՝ Անանդ – Կարուանա, Կարյակին – Կառլսեն:
Մրցաշարային իրավիճակը 8-րդ տուրից հետո.
1-2. Կարուանա, Կառլսեն – 13 միավոր, Արոնյան – 10, Անանդ – 8, 5. Կարյակին — 6, 6. Վալյեխո -5:

Նախորդ հոդվածը‘Ընտրական օրենսդրությունում փոփոխությունների անհրաժեշտության՝ ՀԱԿ-ի ներկայացրած հիմնավորումները’
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ-ն արտահերթ համագումարով կհայտարարի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին առաջադրելու մասին ‘