‘Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշում 3-րդն է. Առաջատարը Մագնուս Կարլսենն է’

939

ՖԻԴԵ-ն փետրվարի 1-ին հրապարկել է աշխարհի ուժեղագույն շախմատիստների վարկանիշը: Գրոսմայստեր Լևոն Արոնյանը նախկինի պես 3-րդ տեղում է: Նա ունի 2809 միավոր, և Վլադիմիր Կրամնիկին, որը 2-րդ տեղում է, զիջում է ընդամենը մեկ միավորով: Վարկանիշի առաջատարը Մագնուս Կարլսենն է 2872 միավորով:

Ուժեղագույն շախմատիստների վարկանշային աղյուսակում ևս 4 հայ գրոսմայստեր կա: Վլադիմի Հակոբյանը 2704 միավորով բարձրացել է 45 տեղը, Սերգեյ Մովսիսյանն ունի 2695 միավոր և 54-րդ տեղում է: 80-րդ հորիզոնականում է Գաբրիել Սարգսյանը 2666 միավորով, Հայաստանի չեմպիոն Տիգրան Պետրոսյանն ունի 2663 միավոր:

Նախորդ հոդվածը‘Համբարձում Գալստյան. Ընտրությունները Հայաստանում (հատված «Չուղարկված նամակներ» գրքից)’
Հաջորդ հոդվածը‘Ուզբեկստանը չէր ճանաչել Ղարաբաղը, դա արել էին հայաստանցի ցանցահենները’