‘Արոնյանը London Chess Classic մրցաշարը սկսեց պարտությամբ’

877

Լոնդոնում մեկնարկած London Chess Classic մրցաշարի առաջին տուրում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սպիտակներով անակնկալ պարտություն կրեց ամերիկացի Հիկարում Նակամուրայից: Մեր շախմատիստը արդեն սկզբնախաղում բարդ իրավիճակի մեջ հայտնվեց եւ մրցակիցը ստանալով առավելություն, 32-րդ քայլին ստիպեց անձնատուր լինել Արոնյանին:

Մեկնարկային տուրը ընդհանրապես մարտական ստացվեց: Բոլոր չորս պարտիաները արդյունավետ ելք ունեցան: Ընդ որում, դրանցից երեքում հաղթանակ տարան սեւ խաղաքարերով խաղացող շախմատիստները:

Ջոնս – Ադամս՝ 0:1, Մաքշեյն – Կառլսեն՝ 0:1, Կրամնիկ – Պոլգար՝ 1:0:

Նախորդ հոդվածը‘Օրվա ցիտատը Facebook-ից. Առաքել Սեմիրջյան. Հայաստանում տեղի է ունենում մասսայական էժանացում’
Հաջորդ հոդվածը‘Գյումրիում անհետատանում են թանաքները ‘