‘Արոնյանի առաջին հաղթանակը’

915

London Chess Classic մրցաշարում առաջին հաղթանակը տարավ հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը: Վերջինս սեւերով 76-րդ քայլում առավելության հասավ Լյուկ Մաքշեյնի նկատմամբ: Այս հաղթանակից հետո Արոնյանը վաստակեց 4 միավոր եւ վերջին տեղից բարձրացավ 5-րդ տեղ:

Միանձնյա առաջատար 10 միավորով դարձավ նորվեգացի Մագնուս Կարլսենը, որը սպիտակներով պարտության մատնեց Հեւեյն Ջոնսին: Նակամուրա — Ադամս, Անանդ — Կրամնիկ պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի:

Այսօր մրցաշարում հանգստի օր է, իսկ 5-րդ տուրում Արոնյանն ազատ է:

Նախորդ հոդվածը‘Նոյեմբերին 546 հեռախոսազանգ՝ առողջապահության նախարարության «թեժ գծին» ‘
Հաջորդ հոդվածը‘Մարտիմեկյան սպանդի զոհ Սամվել Հարությունյանը այսօր կդառնար 33 տարեկան (Տեսանյութ)’