‘Արոնյանի երրորդ ոչ-ոքին’

791

Վեյկ Ան Զեեի շախմատային գերմրցաշարի երրորդ տուրում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սեւերով ոչ ոքի խաղաց Պենտալա Հարիկրիշնայի հետ: Արոնյանն առայժմ միայն ոչ-ոքիներ է խաղում:

Սերգեյ Կարյակինը առավելության հասավ Հաո Վանի նկատմամբ եւ 2,5 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Մագնուս Կարլսենը սպիտակներով հաղթեց Լյուկ վան Վելիին, աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը` Ֆաբիանո Կարուանային:

Վիշվանաթան Անանդը, Պենտալա Հարիկրիշնան եւ Մագնուս Կարլսենը 2-ական միավոր ունեն։

Հիկարու Նակամուրան, Էրվին Լ՝Ամին, Լեւոն Արոնյանը, Պետեր Լեկոն եւ Իվան Սոկոլովը վաստակել են 1,5-ական միավոր։

Այսօր Արոնյանը 4-րդ տուրի կենտրոնական պարտիայում ուժերը կփորձի Անանդի հետ:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ն հույս ունի Սիրիայի վերաբերյալ դիրքորոշումները համաձայնեցնել Ռուսաստանի հետ’
Հաջորդ հոդվածը‘Վախճանվել է Վլադիմիր Աբաջյանը’