‘Արոնյան – Գիրի. սկսվում է ամենահետաքրքիրը. Ուղիղ’

954

Վեյկ Ան Զեեի շախմատային գերմրցաշարում սկսվում է ամենահետաքրքիր եւ դրամատիկ փուլը: Մնացել է 2 տուր, որոնց ընթացքում էլ հայտնի կդառնան չեմպիոնն ու մրցանակակիրները: Անկասկած, չեմպիոնի հիմնական եւ բացահայտ ֆավորիտը Մագնուս Կառլսենն է, որին մեկ միավորով զիջում է Լեւոն Արոնյանը: Հենց այդ տարբերությունն էլ դեռ ինտրիգի հույսեր է տալիս:

Այսօր Արոնյանը սպիտակներով խաղում է հոլանդական շախմատի աստղ Անիշ Գիրիի հետ: Այս շախմատիստների միջեւ անցկացված պարտիաների վիճակագրությունը ակնհայտ Արոնյանի օգտին է: Տեսնենք, թե դա ինչ կտա:

Իսկ տուրի կենտրոնական պարտիայում կհանդիպեն Կառլսենն ու Նակամուրան: Նակամուրան դեռեւս պահպանում է մրցանակային տեղերի համար հնարավորությունը, բայց դրա համար նա պետք է առնվազն չպարտվի Կառլսենին:

Արոնյան – Գիրի եւ Կառլսեն – Նակամուրա պարտիաների ընթացքին կարող եք հետեւել այստեղ.


Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom


 


Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom


Նախորդ հոդվածը‘Երեւանցիները նշում են Սուրբ Սարգսի տոնը (Բացառիկ ֆոտոշարք, տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Սերժ, ինչպե՞ս մահացավ Վիլիկ Հարությունյանը (Տեսանյութ)’