‘Արջամկան օրը. Ֆիլը վաղահաս գարուն է կանխագուշակել’

1520

ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Պանկսատոնի քաղաքում ապրող Ֆիլ անունով նշանավոր արջամուկը վաղահաս գարուն է գուշակել, հաղորդում է Reuters-ը:

Արջամուկը դուրս է եկել բնից և չի տեսել իր ստվերը: Ավանդական պատկերացումների համաձայն՝ դա նշանակում է, որ գարունը սարերի ետևում չէ: Անցյալ տարի, օրինակ, Ֆիլը տեսել էր իր ստվերն ու վախենալով՝ նորից թաքնվել էր իր բնում, իսկ դա նշանակում էր, որ ձմեռը դեռ վեց շաբաթ էլ շարունակվելու է:

Արջամկան օրն ամեն տարի ԱՄՆ-ում և Կանադայում նշվում է փետրվարի 2-ին: Ֆիլը համարվում է եղանակի ամենանշանավոր գուշակը:

Ամերիկյան օդերևութաբանների հաշվարկներով, սակայն, Ֆիլի գուշակությունների ընդամենը 39 %-ն է ճիշտ դուրս գալիս: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը Անվտանգության Խորհրդի նիստում 1998 թվականին’
Հաջորդ հոդվածը‘Ամենաերջանիկներն ու ամենադժբախտները’