«Արսենալը» երկարաձգեց պայմանագիրը Միկել Արտետայի հետ

607

Լոնդոնի «Արսենալը» երկարաձգեց պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Միկել Արտետայի հետ։

40-ամյա իսպանացի մասնագետի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս, հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։

Արտետան 2019-ին է գլխավորել «Արսենալը», որի խաղացող է եղել 2011-2016-ին։ Մինչեւ «Արսենալի» գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցնելը նա «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի օգնականն էր։

Արտետայի գլխավորությամբ «Արսենալը» նվաճել է Անգլիայի գավաթն ու սուպերգավաթը։

Նախորդ հոդվածըՄոուրինյոն ցանկանում է «Ռոմայում» տեսնել «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողին
Հաջորդ հոդվածըՉավի․ Շատ կարեւոր է, որ Գավին մնա