‘«Արսենալը» հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանի ծառայություններով’

701

Լոնդոնի «Արսենալը» հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանի ծառայություններով: Այս մասին տեղեկացնում է  Daili Express-ը:

Արսեն Վենգերի թիմը պատրաստ է 24-ամյա կիսապաշտպանի համար վճարել 15.6 միլիոն ֆունտ ստերլինգ: Գյունդոգանի պայմանագիրը գերմանական ակումբի հետ ավարտվելու է 2016-ի ամռանը: Ֆուտբոլիստին ցանկանում է ձեռք բերել նաեւ «Մանչեսթեր Յունայթեդը»:

Ընթացիկ առաջնությունում Գյունդոգանը 12 խաղ է անցկացրել «Բորուսիայում»՝ դառնալով մեկ գոլի, երկու արդյունավետ փոխանցման հեղինակ:

Նախորդ հոդվածը‘Գյումրիի սպանդի զոհերի հոգեհանգիստն՝ այսօր’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսի ճանապարհը բաց է’