‘ «Արսենալը» հրաժարվել է 30 միլիոն ֆունտ ստերլինգով վաճառել Իվոբիին’

755

Լիվերպուլի «Էվերտոնը» մտադիր է ձեռք բերել Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Ալեքս Իվոբիին։ «Էվերտոնը» 23-ամյա նիգերիացի ֆուտբոլիստի համար առաջարկել է 30 միլիոն ֆունտ ստերլինգ, սակայն մերժում է ստացել, հաղորդում է Sky Sports News-ը։

Իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմը պատրաստ է բաժանվել Իվոբիից, սակայն ակումբի ղեկավարությունը մտադիր է նրան վաճառել ավելի բարձր գնով։

Անգլիայի անցած առաջնությունում Իվոբին մասնակցել է 35 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածը‘«Ռեալը» Նեյմարի համար առաջարկել է 120 միլիոն եվրո եւ Մոդրիչի տրանսֆերը’
Հաջորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանն օգոստոսի 10-ին կբարձրանա ‘