‘ «Արսենալը» ուզում է ձեռք բերել «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի կիսապաշտպանին’

1160

Լոնդոնի «Արսենալը» ջանքեր է գործադրում Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Լուկաս Վասկեսի տրանսֆերն իրականացնելու ուղղությամբ, հաղորդում է իսպանական AS-ը։

«Արսենալի» ներկայացուցիչներն արդեն բանակցում են «Ռեալի» ղեկավարության հետ։ Հնարավոր է՝ գործարքը տեղի ունենա հաջորդ շաբաթ։ Տրանսֆերը գնահատվում է 35 միլիոն եվրո։

Լուկաս Վասկեսը «Ռեալի» սան է։ Անցած մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստն Արքայական թիմի հետ մասնակցել է 48 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածը‘Ռայոլան Դե Լիգտի տրանսֆերից կստանա 11 միլիոն եվրո’
Հաջորդ հոդվածը‘Ռեդնապ. Եթե «Չելսին» կարողանա թոփ քառյակում հայտնվել, արդեն հաջողություն է’