‘«Արսենալը» պատրաստվում է մեծ գումարներ ծախսել’

810

Լոնդոնի «Արսենալի» ձմեռային տրանսֆերային նպատակներից մեկը կարող է դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի կիսապաշտպան Նանին, տեղեկացնում է The Sun-ը:

Նանին ներկայումս բարդ ժամանակներ է անցկացնում Մանչեսթերում: Նախ, նա չի կարողանում առայժմ ակումբի հետ նոր պայմանագրի շուրջ համաձայնության գալ, ապա պարբերաբար խնդիրներ է ունենում Ալեքս Ֆերգյուսոնի հետ, ինչի պատճառով էլ ցանկանում լքել ակումբը:

«Արսենալում» նման իրավիճակում է գտնվում Թեո Ուոլքոթը, որը Նանիի պես նույն դիրքում է հանդես գալիս, այնպես որ «Արսենալի» կողմից Նանիին դիտարկելը տրամաբանական է: Լոնդոնցիները, որոնք ձմռանը խաղացողներ ձեռք բերելու համար նախատեսում են 75 միլիոն ֆունտ ծախսել, պատրաստ են Նանիի համար վճարել 20 միլիոն ֆունտ վճարել:

Բացի Նանիից, «Արսենալը» դիտարկում է նաեւ «Քրիստալ Փելասի» կիսապաշտպան Ուլֆրիդ Զահայի, «Լիվերպուլի» դարպասապահ Խոսե Ռեյնայի եւ Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Ադրիան Լոպեսի ձեռք բերման տարբերակները:

Մյուս կողմից, ակնկալվում է, որ ակումբը կազատվի մի շարք ֆուտբոլիստներից, որոնց թվում են Անդրեյ Արշավինը, Մարուան Շամախը, Սեբաստիան Սկիլաչին եւ Էմանուել Ֆրիմպոնգը:

Նախորդ հոդվածը‘Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց ‘
Հաջորդ հոդվածը‘Ֆլորա Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունը (Տեսանյութ)’