«Արսենալը» պատրաստ է 35 միլիոն եվրո վճարել «Ինտերի» խաղացողի համար

398

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար «Արսենալը» հետաքրքրված է Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» պաշտպան Դենզել Դյումֆրիսի ծառայություններով, հաղորդում է Goal.com-ը։

Լոնդոնյան ակումբը պատրաստ է 35 միլիոն եվրո վճառել Նիդեռլանդների հավաքականի խաղացողի համար, որը հայտավորված է նոյեմբերի 20-ին Քաթարում մեկնարկելիք աշխարհի առաջնությանը։

Դենզել Դյումֆրիսի պայմանագիրն «Ինտերի» հետ նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 28 միլիոն եվրո։

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Դյումֆրիսը մասնակցել է 15 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածըԱԱ-2022․ Վալերի Կարպինը կանխատեսել է Արգենտինայի հաղթանակը
Հաջորդ հոդվածըՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Ռոնալդուին