‘«Արսենալը» պարտվեց «Սուոնսիին», «Տոտենհեմը»՝ «Վեսթ Հեմին» (տեսանյութ)’

1046

Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում չեմպիոնական տիտղոսի համար պայքարող «Տոտենհեմը» և «Արսենալը» պարտություններ կրեցին: «Տոտենհեմն» արտագնա խաղում նվազագույն հաշվով պարտվեց «Վեսթ Հեմին», հանդիպման միակ գոլը խփեց Մայքլ Անտոնիոն:

 

«Արսենալը» սեփական հարկի տակ 1:2 հաշվով զիջեց «Սուոնսիին»: Քեմբելի գոլի շնորհիվ «զինագործները» բացեցին հաշիվը, սակայն հյուրերը Ուեյն Ռուտլեջի և Էշլի Ուիլյամսի գոլերի շնորհիվ կարողացան 3 միավոր վաստակել:

 

Այսպիսով, «Տոտենհեմը» մնաց 54 միավորով երկրորդ տեղում և 3 միավոր զիջում է առաջատար «Լեսթերին», իսկ «Արսենալը» մնաց երրորդ տեղում՝ ակտիվում ունենալով 51 միավոր:

 

Անգլիայի Պրեմիեր լիգա, 28-րդ տուր

«Վեսթ Հեմ» — «Տոտենհեմ» ՝ 1:0
Գոլը՝ Անտոնիո 7′

«Արսենալ» — «Սուոնսի»՝ 1:2
Գոլերը՝ Քեմբել 15′ — Ռուտլեջ 32′, Ուիլյամս 74′

Նախորդ հոդվածը‘«Լեվանտե» – «Ռեալ Մադրիդ»֙ 1:3․ Արքայական ակումբը վստահ հաղթանակ է (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Հայտնի են «Laureus»-ի հավակնորդները (տեսանյութ)’