‘ «Արսենալը» ցանկանում է վաճառել Մխիթարյանին’

1046

Լոնդոնի «Արսենալը» լրջորեն հետաքրքրված է «Քրիսթալ Փելասի» 26-ամյա կիսապաշտպան Ուիլֆրիդ Զահայի ծառայություններով, հաղորդում է 101greatgoals-ը:

Զահային գնելու նպատակով զինագործները հնարավոր է վաճառեն Մխիթարյանին: Կոտդիվուարցի կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 55 մլն ֆունտ ստեռլինգ, սակայն լոնդոնցիները բավարար միջոցներ չունեն ֆուտբոլիստին ձեռք բերելու համար:

Զահան պահանջում է նաև շաբաթական 130,000 եվրո աշխատավարձ: Այդ իսկ պատճառով «Արսենալը» ստիպված է վաճառել մի քանի ֆուտբոլիստների, այդ թվում Մխիթարյանին՝ վերջինիս բարձր տրանսֆերային արժեքի պատճառով:

Մխիթարյանի պայմանագիրը «Արսենալի» հետ նախատեսված է մինչև 2021թ. ամառ: Հայազգի ֆուտբոլիստը զինագործների կազմում անցած մրցաշրջանում մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

 
 
 

Նախորդ հոդվածը‘Լուի վան Գալը՝ Պեպ Գվարդիոլայի մասին’
Հաջորդ հոդվածը‘Դատարանը բեկանել է Ուկրաինայի ԿԸՀ որոշումը’