‘«Արսենալը» և Դորտմունդի «Բորուսիան» պայքարում են «Պալերմոյի» հարձակվողի համար ‘

890

Լոնդոնի «Արսենալը» և Դորտմունդի «Բորուսիան» պայքարում են «Պալերմոյի» հարձակվող Պաուլո Դիբալայի տրանսֆերը գնելու համար:

Clarin-ի հաղորդած տեղեկատվության համաձայն` «զինագործները» Դիբալայի տրանսֆերի համար իտալական ակումբին առաջարկում են 40 մլն եվրո, իսկ դորտմունդցիներն ավելի շատ` 48 մլն եվրո: Ըստ աղբյուրի` «Պալերմոյի» ղեկավարությունն այժմ քննարկում է երկու տարբերակները, իսկ գործարքը կարող է կայանալ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Հավելենք, որ Իտալիայի ընթացիկ առաջնությունում 21-ամյա Դիբալան մասնակցել է 15 խաղի, խփել է 7 գոլ, կատարել է 4 գոլային փոխանցում, ստացել է 1 դեղին քարտ:

Նախորդ հոդվածը‘Ռոնալդուի պատվին արձան են կանգնեցրել (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ-ում 19-ամյա զինծառայող է զոհվել’