‘«Արսենալը» 10 հոգով հաղթեց ՔՊՌ-ին (տեսանյութ)’

977

Անգլիայի առաջնության 18-րդ տուրի վերջին հանդիպումը տեղի ունեցավ «Էմիրեյթս» մարզադաշտում. «Արսենալը» հյուրընկալել էր «Քուինզ Պարկ Ռեյջերսին»:

«Զինագործները» կարող էին խաղի մեկնարկում առաջ անցնել հաշվի մեջ: 7-րդ րոպեին «Արսենալի» գրոհը Տրաորեն կասեցրեց միայն կանոնների խախտման գնով, ինչի արդյունքում գլխավոր մրցավար Մարտին Ատկինսոնը նշանակեց 11 մետրանոց հարված: Ալեքսիս Սանչեսին չհաջողվեց այն դիպուկ իրացնել: Այդուհանդերձ, չիլիացի ֆուտբոլիստը նախքան ընդմիջման գնալն առաջ մղեց իր թիմին` Ռոբերտ Գրինի պաշտպանած դարպասը գրավելով 37-րդ րոպեին:  

Երկրորդ խաղակեսի մեկնարկում` 53-րդ րոպեին, կարմիր քարտ ստացավ դաշտի տերերի հարձակվող Օլիվյե Ժիրուն: 

Տասը հոգով մնալուց հետո էլ Արսեն Վենգերի սաներին հաջողվեց գոլ խփել. 65-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց Թոմաշ Ռոսիցկին: Հանդիպման մնացած ժամանակահատվածում «Քուինզ Պարկ Ռեյջերսը» կարողացավ միայն կրճատել հաշվի տարբերությունը. և 79-րդ րոպեին Չարլզ Գրինը ձևակերպեց վերջնական հաշիվը:

Այս հաղթանակից հետո «Արսենալն» ունի 30 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը, իսկ ՔՊՌ-ը մնաց 17 միավորով` 16-րդ հորիզոնականում:

ԱՐՍԵՆԱԼՔՊՌ

2-1 (1-0)

MC

 

1-0՝ Ալեքսիս Սանչես 37՛, 2-0՝ Տոմաշ Ռոսիցկի 65՛, 2-1՝ Չառլի Օստին 79՛ (11մ)

 

ԱՐՍԵՆԱԼ. 1.Վոյցեխ Շչեսնի, 2.Մատյե Դեբյուշի, 3.Կիրան Գիբս, 4.Պեր Մերտեսակեր, 18.Նաչո Մոնրեալ, 7.Տոմաշ Ռոսիցկի (21.Կալում Չեմբերս, 83), 19.Սանտի Կասորլա, 20.Մատյե Ֆլամինի, 12.Օլիվյե Ժիրու, 17.Ալեքսիս Սանչես, 23.Դանի Ուելբեք (34.Ֆրանսիս Կոկելեն, 88)

ՔՊՌ. 1.Ռոբերտ Գրին, 3.Արման Տրաորե (23.Դեվիդ Հոյլետ, 62), 4.Սթիվեն Կոլկեր, 5.Ռիո Ֆերդինանդ, 14.Մաուրիսիո Իսլա, 15.Նեդում Օնուոհա, 17.Ջորդան Մատչ (25.Բոբի Զամորա, 71), 19.Նիկո Կրանչար, 20.Կառլ Հենրի (10.Լերուա Ֆեր, 62), 9.Չառլի Օստին, 24.Էդուարդո Վարգաս

 

Հեռացում՝ Օլիվյե Ժիրու 53՛ (Ա)
Զգուշացում՝ Ֆրանսիս Կոկելեն 90՛ (Ա), Ռիո Ֆերդինանդ 27՛ (Ք), Ջորդան Մատչ 55՛ (Ք), Դեվիդ Հոյլետ 70՛ (Ք), Նիկո Կրանչար 90՛ (Ք)
Մրցավար՝ Մարտին Ատկինսոն (Անգլիա)

 

65

ԳՆԴԱԿԻ %

35

28 (9)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

6 (0)

8

ՏՈՒԳԱՆՔ

14

8

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

6

1

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

2

Նախորդ հոդվածը‘ԱՊԼ. «Մանչեսթր Սիթին», «Մանչեսթր Յունայթեդը» և «Լիվերպուլը» հաղթանակներ են գրանցել (տեսանյութեր)’
Հաջորդ հոդվածը‘Վայդենֆելերի` Մխիթարյանի գլխին կատարած հարվածը մրցաշրջանի զվարճալի դրվագների թվում է (տեսանյութ)’