«Արսենալը» 60 միլիոն եվրո կառաջարկի «Ռոմայի» հարձակվողի համար

379

Լոնդոնի «Արսենալը» մտադիր է ամռանը ուժեղացնել կազմը։ Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը ցանկանում է ձեռք բերել իտալական «Ռոմայի» անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամին։

Անգլիական ակումբը 24-ամյա ֆուտբոլիստի համար կառաջարկի 60 միլիոն եվրո, հաղորդում է Daily Star-ը։

Թեմի Աբրահամը Լոնդոնի «Չելսիի» սան է։ Նա 2021թ․ ամռանն է միացել պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմին 40 միլիոն եվրոյի դիմաց։ Այս մրցաշրջանում Աբրահամը հռոմեական ակումբում խփել է 24 գոլ։

Նրա պայմանագիրը «Ռոմայի» հետ նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։

Նախորդ հոդվածըԹուրքիայի ՊՆ․ Իրաքի հյուսիսում գործողության առաջին փուլն ավարտված է
Հաջորդ հոդվածըԱմերիկայի գավաթ․ Լեւոն Արոնյանը դուրս մնաց պայքարից