‘«Արսենալին» հերոսանալու համար կես քայլ չհերիքեց’

832

Լոնդոնի «Արսենալը քիչ էր մնում խոշոր անակնկալի հեղինակ դառնալ եւ մտնել պատմության մեջ:

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ պատասխան խաղում լոնդոնցիները 2:0 հաշվով հաղթեցին Մյունխենի «Բավարիային սակայն առաջին խաղում 1:3 հաշվով կրած պարտության պատճառով լքեց պայքարը:

Խաղի հաշիվը երրորդ րոպեին բացեց «Արսենալի» ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն: Առաջին խաղակեսում «Բավարիան» չկարողացավ լուրջ պատասխան տալ լոնդոնցիներին, իսկ հյուրերի գրոհները վտանգավոր չէին ստացվում: Արդյունքում՝ թիմերն ընդմիջման գնացին 1:0 հաշվի ժամանակ:

Ընդմիջումից հետո գոլ խփելուն ավելի մոտ էին մյունխենցիները, սակայն 86-րդ րոպեին գնդակը երկրորդ անգամ հայտնվեց Մանուել Նոյերի դարպասում: «Արսենալի» երկրորդ գոլը խփեց ֆրանսիացի պաշտպան Լորան Կոսելնին, սակայն այդ գնդակը հաջողություն չբերեց Արսեն Վենգերի թիմին:

Դիմակայությունում գրանցվեց 3:3 ընդհանուր հաշիվը եւ մյուխենցիները պայքարը շարունակելու հնարավորություն ստացան մրցակցի խաղադաշտում խփած 3 գոլերի շնորհիվ:

Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Բավարիա» — «Արսենալ»՝ 0:2 (առաջին հանդիպում՝ 3:1)

Օլիվյե Ժիրու, 3, Լորան Կոսելնի, 86

Sport.News.am

Նախորդ հոդվածը‘Այ դու ձկան աչք. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Չավեսի մարմինը դամբարանում չի տեղադրվի’