‘«Արսենալից» կրած պարտությունից հետո «Յունայթեդի» երկրպագուն ինքնասպան է եղել’

1023

Անգլիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչում «Արսենալից» կրած պարտությունից հետո «Յունայթեդի» քենիացի երկրպագուն ինքնասպան է եղել:

Երկրպագուի դիակը հայտնաբերվել է միայն չորեքշաբթի: 42-ամյա երկրպագուն նետվել է Հնդկական օվկիանոսում գտնվող քենիական Կալիֆի քաղաքի կամուրջից: Դեպքի վայրում գտնվել է նրա դրամապանակը, այցեքարտերը և վարորդական վկայականը:

Ինչպես հաղորդում է «Yahoo News»- ը, «Մանչեսթեր Յունայթեդի» խաղից առաջ  երկրպագուն պարծենում էր ընկերներին, կանխատեսում էր իր սիրած թիմի խոշոր հաշվով հաղթանակը, սակայն հանդիպումն ավարտվել է «Արսենալի» հաղթանակով:

Նախորդ հոդվածը‘Լուիս Սուարես. «Ակնհայտ է, որ բրիտանական ԶԼՄ-ները կարոտում են ինձ»’
Հաջորդ հոդվածը‘ Բունդեսլիգա. Խաղեր, որոնք պետք է անպայման դիտել’